Էրդողանը նամակ է հղել Ալիևին. «Թուրքիան կշարունակի զարգացնել բացառիկ սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ»
Ուղերձում Էրդողանն ընդգծել է Անկարայի և Բաքվի միջև առկա ռազմավարական կապերի խորությունն ու երկու երկրների համատեղ ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մայիսի 28-ին նշվող Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Ուղերձում Էրդողանն ընդգծել է Անկարայի և Բաքվի միջև առկա ռազմավարական կապերի խորությունն ու երկու երկրների համատեղ ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա։
Թուրքիայի նախագահն իր նամակում հատուկ շեշտադրել է երկկողմ հարաբերությունների գաղափարական հիմքը և հայտարարել բոլոր ուղղություններով կապերի ընդլայնման պատրաստակամության մասին.
«Մեծ հպարտություն ենք զգում Ադրբեջանի շարունակական հզորացման և տարածաշրջանային ու միջազգային հարթակներում նրա ազդեցության աճի կապակցությամբ։ Պատմությունից ուժ ստացող, խոր արմատներ ունեցող եղբայրական և համերաշխության հարաբերությունները օրեցօր ավելի են ամրապնդվում ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ժառանգությունը հանդիսացող «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա։ Թուրքիան շարունակելու է զարգացնել եղբայրական Ադրբեջանի հետ բացառիկ սերտ համագործակցությունն ու համերաշխությունը բոլոր ոլորտներում»։
Էրդողանը նաև մատնանշել է, որ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը և համատեղ ծրագրերը առանցքային դեր են խաղում տարածաշրջանային կայունության ու աշխարհաքաղաքական նոր վեկտորների ձևավորման գործում.
-
Ներդրում տարածաշրջանում. Թուրքիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ուժեղ համերաշխությունն ու համատեղ նախագծերը առաջիկայում ևս էական ներդրում կունենան տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման գործում։
-
Ազդեցությունը թյուրքական աշխարհի վրա. Նամակում առանձնակի գոհունակությամբ նշվում է, որ Անկարայի և Բաքվի միջև եղբայրության ոգին ուղղակիորեն խթանում և դրական ներդրում է ունենում «թյուրքական աշխարհի» ընդհանուր համագործակցության և համախմբման գործընթացում։
Իր նամակի ավարտին Ռեջեփ Թայիփ Էրդողանը լավագույն մաղթանքներն է հղել Ադրբեջանի ժողովրդին՝ մաղթելով հարատև բարօրություն և առաջընթաց։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։