Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
11 հունիսի 2026 • 11:45

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված համագործակցության կարևորությունը։

Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ, այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ուղերձում Էրդողանը նշել է, որ ընտրությունների արդյունքները շնորհավորում է ինչպես Թուրքիայի ժողովրդի, այնպես էլ իր անունից՝ մաղթելով հաջողություն Փաշինյանին կառավարության ձևավորման գործընթացում։

Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ հավատում է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Փաշինյանի ռազմավարական տեսլականի իրականացմանը և կարևորել է այդ նպատակով անհրաժեշտ համագործակցությունը։

Նա նաև մաղթել է առողջություն և բարեկեցություն Փաշինյանին, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։