Երևանը չի ցուցաբերում հակվածություն՝լսելու ՌԴ-ի նախազգուշացումներին.Միխայիլ Գալուզին
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին:
Ռուսաստանը զգում է, որ Հայաստանի ղեկավարությունը տրամադրվածություն չի ցուցաբերում՝ անսալու Արևմուտքի նպատակների վերաբերյալ նախազգուշացումներին, որը ցանկանում է օգտագործել այդ երկիրը ԵՄ անհեռանկարային քաղաքականության իրականացման մեջ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Միխայիլ Գալուզինն ասել է, որ ռուսական կողմը զգում է, որ հայկական իշխանությունները հակվածություն չեն ցուցաբերում՝ լսելու ՌԴ նախազգուշացումներն այն մասին, որ Արևմուտքի, այդ թվում՝ Մոսկվայի նկատմամբ բացահայտ թշնամական քաղաքականություն վարող ԵՄ-ի իրական նպատակն է՝ օգտագործել Հայաստանն ընդդեմ Ռուսաստանի, օգտագործել հանրապետությունն արևմտյան երկրների, առաջին հերթին՝ Եվրամիության զուր և անհեռանկարային քաղաքականության իրականացման գործում, որն ուղղված է ՌԴ-ին հանրահայտ ռազմավարական պարտություն հասցնելուն։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։