Քաղաքականություն
27 օգոստոսի 2026 • 11:52
Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները. Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ Մոսկվայում ակնկալում են, որ հայ-ռուսական երկկողմ գործակցության ամրապնդման ուղղությամբ ջանքեր գործադրող քաղաքական դաշինքները, կուսակցությունները, հասարակական գործիչներն ու ակտիվիստները հնարավորություն կունենան հանգիստ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին։

Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, սակայն չի կարող անտարբեր մնալ հանրապետությունում ծավալվող իրադարձությունների նկատմամբ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում վերջին շրջանում իրականացված ձերբակալություններին։
ՌԴ ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ Մոսկվայում ակնկալում են, որ հայ-ռուսական երկկողմ գործակցության ամրապնդման ուղղությամբ ջանքեր գործադրող քաղաքական դաշինքները, կուսակցությունները, հասարակական գործիչներն ու ակտիվիստները հնարավորություն կունենան հանգիստ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանը համարում է եղբայրական երկիր, սակայն նկատել է, որ վերջին զարգացումները ընթանում են երկկողմ հարաբերություններին և Ռուսաստանին առնչվող կարգախոսների ներքո։ Նրա գնահատմամբ՝ նման մոտեցումը հակասում է պաշտոնական Երևանի հավաստիացումներին, թե իշխանությունները չեն ցանկանում վատթարացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումը, ըստ որի՝ Հայաստանը չի կարող միանալ Եվրոպական միությանը և միաժամանակ պահպանել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։
«Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները»,- հայտարարել է Զախարովան՝ հավելելով, որ Եվրամիությունը նպատակ ունի խաթարել ԵԱՏՄ տարածքում առկա ինտեգրացիոն, տնտեսական և համագործակցային կապերը։
ՌԴ ԱԳՆ խոսնակը եզրափակել է, որ եթե Եվրամիության քաղաքականությունն այլ լիներ, հնարավոր կլիներ դիտարկել որոշակի տարբերակներ, սակայն ներկայում նման հնարավորություններ գոյություն չունեն։
Կարդացեք նաև
Քաղաքականություն27 օգոստոսի 2026
400 միլիոնը լավ գին ա թվում․ Փաշինյանը՝ երկաթուղու կառավարումն այլ երկրի փոխանցելու մասին
«Վատ գին չի թվում, լավ գին ա թվում, արդար գին ա թվում, այսինքն՝ էս ժանրի խոսակցություն է»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ պաշտոնական մակարդակներով էլ է այդ ամենի մասին խոսվել։
Քաղաքականություն27 օգոստոսի 2026
Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն
Այս մասին տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից։
Քաղաքականություն27 օգոստոսի 2026
Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ․Փաշինյան
«Այս խնդիրը ժողովուրդն է դրել կառավարության , դատա-իրավական համակարգի առաջ»։