Երևանում հնչել են կրակոցներ, կա վիրավոր
Վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա վիրավոր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:10-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածքով Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխել մի տղամարդու։
Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը հրազենային վնասվածք է ստացել աջ ազդրի հատվածում։
Հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության օպերատիվ խումբը։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Այս պահին քրեական ու համայնքային ոստիկանները պարզում են դեպքի վայրը, որտեղ է նա հրազենային վնասվածք ստացել, նրա ամբողջական տվյալները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Ու երբ պարզվի դեպքի վայրը, այդ ժամանակ տեղեկությունը կփոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի հանցագործության վայրի վարչական տարածքի քննչական բաժին։
Կարդացեք նաև
Հասարակություն2 հոկտեմբերի 2026
Մայրաքաղաքի երկու բնակիչ և մեկ օտարերկրացի տնային պայմաններում աճեցրել են կանեփ և ապօրինի թմրանյութ իրացրել
Հայտնաբերվել են նաև միլիոններ ու փաթեթներ;
Հասարակություն2 հոկտեմբերի 2026
Հայաստանի մրցավարներն ու տեսուչները նշանակումներ են ստացել միջազգային հանդիպումներում
Հոկտեմբերի 2-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կայանալիք Ազգերի լիգայի B2 խմբի 3-րդ տուրի Հունգարիա-Վրաստան հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը։
Հասարակություն2 հոկտեմբերի 2026
Սյունիք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է
Այս մասին «Ազատությանը» հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։