Երևում է, որ Ադրբեջանը նոր պատերազմի է նախապատրաստվում. Զաքարյան
Ընդհակառակը՝ հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում:

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Գերմանիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ՝ պատերազմի ավարտից քսան տարի անց և Հոլոքոստի (ցեղասպանության) համար փոխհատուցումների վճարումը սկսելուց տասներկու տարի անց՝ 1965թ-ին։
Նույնիսկ Գերմանիայի ճանաչումից ու փոխհատուցումից տարիներ հետո, միևնույն է, այս հարցը քաղաքականապես ցավոտ հարց էր երկու կողմերի համար։ Որովհետև հիմքում կար բարոյա-հոգեբանական մեծ խնդիր: Իսրայելում հասարակության զգալի մասը կտրականապես դեմ էր գերմանական պետության հետ ցանկացած հարաբերությունների։ Գերմանիայի պահպանողականները ևս դիմադրում էին:
Արցախը հանձնելուց, հազարամյա Արցախից հրաժարվելուց, սանձազերծված պատերազմից, հումանիտար աղետ դարձած բլոկադայից, ցեղասպանական վտանգից, գերևարություններից ու տարածքների օկուպացիայից ընդամենը երեք տարի անց, առանց բարոյականության նշույլի՝ գործող կառավարությունը հրճվանքով է խոսում Արցախի հարցը հարյուրամյա «փակելու» և ազերների հետ հարաբերությունների մասին:
Ադրբեջանն առ այսօր, ոչ մի քայլ, ոչ մի կոնկրետ գործողություն, վստահության ոչ մի հիմք չի՛ տվել, որպեսզի Հայաստանում մարդիկ մտածեն (ՔՊ -ին ու նրա անգիտակից զանգվածին չի վերաբերում) հնարավոր խաղաղության իրական հեռանկարի մասին: Էլ չեմ խոսում հարաբերությունների իրական կարգավորման մասին:
Ընդհակառակը՝ հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում:
Երբ դեռ չեն սպիացել Եռաբլուրի վերքերը, երբ հայրենի օջախներից բռնի տեղահանված արցախցիները դեռ չեն գտել իրենց տանիքը, երբ ազերիների հայատյացության էյֆորիան նոր թափ է հավաքում՝ սրանք, տրորելով հայ ժողովրդի ազգային շահերն ու բարոյա-հոգեբանական ապրումները՝ ձգտում են Հայաստանում ստանձնել օտարների երկարաժամկետ նամեստնիկի դերը»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։