Էրիթրեայում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Իսայաս Աֆվերկիին
Էրիթրեայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Ասմարայում հավատարմագրերն է հանձնել Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆվերկիին՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը։

Ապրիլի 17-ին Էրիթրեայի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը՝ ք․ Կահիրե) մայրաքաղաք Ասմարայի նախագահական նստավայրում իր հավատարմագրերն է հանձնել Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆվերկիին, այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սարգսյանը Էրիթրեայի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը զարգացնելու երկկողմ հարաբերությունները և ձևավորելու բազմոլորտ համագործակցության օրակարգ։
Նախագահ Իսայաս Աֆվերկին, շնորհավորելով դեսպանին, մաղթել է հաջողություն նրա առաքելությունում և ողջունել Էրիթրեայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանի հավատարմագրումը՝ այն գնահատելով որպես կարևոր քայլ միջպետական համագործակցության ձևավորման և երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի զարգացման ուղղությամբ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։