«Ես և մեր թիմը Փաշինյանին երբեք չենք ընտրի վարչապետ»․ Արման Թաթոյանի դեմ կեղծ քարոզչության պատասխանը
Սրիկա, կեղտոտ քարոզչություն են տարածում, թե իբր մենք հայտարարել ենք ՔՊ-ին միանալու մասին․ Թաթոյան

«Ես և մեր թիմը Փաշինյանին երբեք չենք ընտրի վարչապետ, ՔՊ-ն պետք է զրկվի իշխանությունից։ Վերջ, սա կարմիր գիծ է։ Հայաստանի վարչապետ չի կարող ընտրվել Ադրբեջանի թեկնածուն»,- այս մասին ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին համացանցում տարածված կեղծ, արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութին։
«Սրիկա, կեղտոտ քարոզչություն են տարածում, թե իբր մենք հայտարարել ենք ՔՊ-ին միանալու մասին։ Ա՛յ սրիկաներ, ե՞րբ ենք մենք այդպիսի բան ասել։ Սա ի նշան նրա է, որ մենք հաղթում ենք, անցնում ենք խորհրդարան։ Մեր ընտրողներին եմ դիմում, խնդրում եմ՝ չհավատալ այս կեղտոտ, սրիկա քարոզչությանը, հետևել միայն իմ խոսքին, իմ ասածներին, իմ գործունեությանը, մեր թիմին։ Անպայման հաղթելու ենք ու ազատվելու ենք այս կեղտոտ համակարգից»,- ընդգծել է Թաթոյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։