Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Այս մասին Ծովինար համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետն ու նշել, որ ընդդիմադիրներն են զանգում Ռուսաստան ու ասում, որ արգելեն Հայաստանից արտահանումները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր չի տեսնում նրանում, որ Ռուսաստանը արգելել է Հայաստանից մի շարք ապրանքների արտահանումը։
«Մեր առաջ թող չդնեն ընտրություն բիբարի ու պետության միջև։ Այո, Հայաստանում բիբար էլ, վարդեր էլ, ծիրան էլ աճելու են, ու Հայաստանից արտահանումը կրկնապատկվելու է, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ»:
Այս մասին Ծովինար համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետն ու նշել, որ ընդդիմադիրներն են զանգում Ռուսաստան ու ասում, որ արգելեն Հայաստանից արտահանումները:
«Էս ժողովուրդը բիբարը հայրենիքի հետ փոխող ժողովուրդ չէ»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է՝ ինքը ԵԱՏՄ միակ պաշտոնյան է, որ ԵԱՏՄ երկու մարմնում էլ մասնակցություն ունի․
«Ես ունեմ բավարար լծակներ, որ ընտրություններից հետո ձեր վստահությանն արժանանալու դեպքում կգնամ ու հարցերը տեղում կլուծեմ»,- ասել է վարչապետն ու եզրափակել՝ ՌԴ գործընկերների հետ վիճաբանության չի գնալու, բարեկամական հարաբերությունները շարունակելու են։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։