Ես պարոն Ծառուկյանին մի առիթով ասել եմ՝ ամոթ է, մուտքն ի՞նչ վիճակում է, ոնց որ գոմ լինի․ Փաշինյան
Մեր պետության պատմությունը ցույց է տվել, որ օլիգարխիական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում

Մեր պետության պատմությունը ցույց է տվել, որ օլիգարխիական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում, եթե կա բարեգործության հարց, թող բարեգործները չթալանեին ժողովրդից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի»` բարեգործություն անելու խոստումներին:
«Հոսանքի և անազնիվ մրցույթների միջոցով միլիարդներ են տարել ժողովրդից, հիմա եկել են, ասում են՝ բարեգործություն։ Այսինքն՝ իրենք բավարար չափով հարկված չեն և դեռ բավարար չափով թալանված միջոցներ ունեն, որ կարողանում են դա անել։ Պետք է իրենց բերել այն վիճակի, որ իրենք դա չկարողանան անել, և մենք դա անելու ենք»,–ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով «Արարատցեմենտ»–ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Փաշինյանն ասել․ «Ցնցված եմ, որ լուրերով նայում եմ «Արարատցեմենտ»–ի կադրերը։ Դա 21-րդ դարի գործարան չէ, դա ավար է ընդամենը, թալանի օբյեկտ է։ Դուք տեսե՞լ եք այդ կադրերը։ Միլիարդներ են աշխատել, միլիարդներ են տարել։ Ես եմ երկու տարի առաջ, երբ դրոնից կադրեր չունեի, այդ գործարանի մոտով անցնելիս պարոն Ծառուկյանին մի առիթով ասել եմ՝ ամոթ է, գոնե մուտքը այդ ի՞նչ վիճակում է, ոնց որ գոմ լինի։ Միլիարդների շրջանառություն ունեցող գործարանի դեպքում գոնե կարող եք այդ մուտքի հատվածում երկու կոպեկ գումար ծախսել, մի քիչ կարգի բերել»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հուլիսի 2026
Եվրոպական հանձնաժողովը Կիևին հատկացրել է 3.47 միլիարդ եվրո՝ որպես նոր փուլային տրամադրում
Ընդհանուր առմամբ, 90 միլիարդ եվրոյի ծրագրից 60 միլիարդ եվրոն կհատկացվի ռազմական գնումների համար, իսկ 30 միլիարդը՝ Կիևի ռեժիմի բյուջետային կարիքները հոգալու համար։
Քաղաքականություն30 հուլիսի 2026
Ավարտում եմ իմ աշխատանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում․ Նազելի Բաղդասարյան
«Կհանդիպենք Ազգային ժողովում»։
Քաղաքականություն30 հուլիսի 2026
Դատախազությունն ընթացք է տվել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Լիպարիտ Դրմեյանի դեմ գործընթաց սկսելու մասին
Փաշինյանը նաև իրավապահներին ուղղորդել է, որ այդ անձի հաշիվները, ունեցվածքը ստուգվեն