Եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն. Փաշինյան
Ուրիշ բան անելու չունենք․ Փաշինյան

Կառավարության այսօրվա ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ ՀԱՊԿ-ից արձագանքներ են գալիս, թե ՀՀ–ն իր անդամավճարը չի վճարում, և դա կարող է ունենալ հետևանքներ, եթե միտումը շարունակվի, անգամ կարող են Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց հարցին՝ ասելով. «ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա, գործում է, և եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն: Ուրիշ բան անելու չունենք»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։