Եթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի. Փաշինյանը՝ անկած առյուծի մասին
«Կենդանիների հետ կապված՝ եթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի: Ինչքան գիտեմ, քննություն է նշանակված»,- նշեց կառավարության ղեկավարը։

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը տեղի ունեցած խուզարկության ընթացքում կենդանիների քնեցման և դրա հետևանքով էգ առյուծներից մեկի չարթնանալու (անկման) փաստով նշանակվել է քննություն։ Այս մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե հանրությունը պահանջում է պատշաճ պատասխանատվություն կենդանու մահվան համար։
«Կենդանիների հետ կապված՝ եթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի: Ինչքան գիտեմ, քննություն է նշանակված»,- նշեց կառավարության ղեկավարը։
ՀՀ քննչական կոմիտեից նույնպես հաստատել են, որ էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու բոլոր հանգամանքները դարձվելու են քննության առարկա։
Միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ են տարածել նաև մասնագիտական կառույցները։ Երևանի կենդանաբանական այգու հաղորդագրության համաձայն՝ անկած կենդանու մոտ արձանագրվել են ներքին օրգանների լուրջ ախտահարումներ։ Մասնավորապես, հայտնաբերվել են փայծաղի, լյարդի, թոքերի և սրտի հետ կապված խնդիրներ, լեղապարկի փոփոխություններ, ինչպես նաև ճարպակալում և որովայնի խոռոչում հեղուկի առկայություն։
Իր հերթին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հայտնել է, որ առյուծը տարեց էր և ուներ լեուցիզմ։ Դա գենետիկական առանձնահատկություն է, որն արտահայտվում է բաց գունավորմամբ և հաճախ զուգորդվում է բնածին թաքնված հիվանդություններով։
Հիմնադրամից հավելել են նաև, որ խոշոր կատվազգիների պարագայում ցանկացած միջամտություն և տեղափոխում իրականացվում է բացառապես քնեցման եղանակով, և հաշվի առնելով կենդանու առողջական վիճակը՝ ռիսկերն անխուսափելի կլինեին նույնիսկ ոչ արտակարգ իրավիճակում տեղափոխման դեպքում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։