Հինգշաբթի, օգոստոսի 27
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
27 օգոստոսի 2026 • 16:59

Եթովպիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին վերանշանակման առթիվ

Եթովպիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ուղերձում վերահաստատել է Ադիս Աբեբայի հանձնառությունը երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների ընդլայնման հարցում։

Եթովպիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին վերանշանակման առթիվ
Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեդեոն Տիմոթեոսը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Եթովպիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ուղերձում վերահաստատել է Ադիս Աբեբայի հանձնառությունը երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների ընդլայնման հարցում։

  • Գեդեոն Տիմոթեոսը ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-եթովպական երկկողմ հարաբերություններն ու շփումները շարունակական աճ են գրանցել։
  •  Եթովպիայի ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ Արարատ Միրզոյանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ և բազմակողմ փոխգործակցությունը նոր առաջընթաց կապրի, մասնավորապես՝ ներդրումների, առևտրի, զբոսաշրջության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները՝ դրանք որակելով «քաղաքական հետապնդում»Քաղաքականություն

27 օգոստոսի 2026

«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները՝ դրանք որակելով «քաղաքական հետապնդում»

Կուսակցությունից ընդգծել են, որ իրավական պետությունում արդարադատությունը պետք է լինի օրենքի և արդարության անկախ երաշխավորը, այլ ոչ թե իշխանության հրահանգների կատարողը։

Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության ծրագրերըՔաղաքականություն

27 օգոստոսի 2026

Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության ծրագրերը

Լիլիթ Մակունցը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գրասենյակի դերը Հայաստանում իրականացվող ծրագրերը Կառավարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու և արդյունավետ համակարգելու գործում։

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահինՔաղաքականություն

27 օգոստոսի 2026

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին

Վարչապետն իր ուղերձում Մայա Սանդուին մաղթել է արգասաբեր գործունեություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: