Եվրախորհրդարանում ընդունվել է բանաձև, որն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը
Բանաձևն աջակցում է 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկվեց Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։
Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևին կողմ է քվեարկել 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48 պատգամավոր։
Բանաձևն աջակցում է 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և նշում, որ այդ ընտրությունների իրավունքը տրված է միայն հայ ժողավրդին: Բանաձևում նշվում է նաև ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման, ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտության մասին։
Բանաձևն առանձնահատուկ կարևորություն է տալիս նաև 2026 թվականի մայիսին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովների անցկացումը՝ որպես կարևոր քաղաքական ազդանշան Հայաստանի հետ համերաշխության առումով:
Բացի այդ, փաստաթուղթը աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ սահմանների բացման և տարածաշրջանային կայունության նպատակով և դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում։
Այսպիսով, Եվրոպական խորհրդարանի կողմից քվեարկված բանաձևը ընդգծում է Հայաստանի ժողովրդավարական և ինքնիշխան ընտրության, եվրոպական ուղղության, տարածաշրջանային խաղաղության և արտաքին միջամտություններին դիմակայելու անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։