Եվրոպան պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է մեծացնի աջակցությունը Հայաստանի կատմամբ՝ ընդգծելով երկրի քաղաքացիների՝ սեփական ապագան ազատ ընտրելու իրավունքը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, որ երկրի պաշտպանության հետախուզությունը նոր տվյալներ է ստացել Ռուսաստանի հրթիռային արտադրության, պատժամիջոցների շրջանցման մեխանիզմների և արտաքին աջակցության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան գործընկերների հետ պատրաստում է նոր հակազդման միջոցառումներ՝ Ռուսաստանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նպատակով։
Զելենսկին նշել է նաև, որ Ռուսաստանը Ուկրաինայի հրթիռային տեխնոլոգիաների զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական սպառնալիք և փորձում է խոչընդոտել այդ ոլորտի առաջընթացը։
Նրա խոսքով՝ ուկրաինական հետախուզությունը ձեռք է բերել նաև ռուսական ներքին քաղաքական փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ուկրաինայի հարաբերություններին Մոլդովայի, Հարավային Կովկասի երկրների և Մերձավոր Արևելքի պետությունների հետ։ Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանի նպատակներից մեկն այդ երկրների հետ Ուկրաինայի ռազմավարական կապերի սահմանափակումն է:
Անդրադառնալով Հայաստանին՝ Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է ավելի ակտիվ աջակցի այն երկրներին, որոնց նկատմամբ Ռուսաստանը փորձում է պահպանել ազդեցությունը։ Նրա խոսքով՝ դա հատկապես կարևոր է Հայաստանի համար՝ առաջիկա ընտրությունների նախաշեմին, քանի որ խոսքը ժողովրդի՝ սեփական ապագան ընտրելու հիմնարար իրավունքի մասին է։
Կարդացեք նաև
Քաղաքականություն3 հունիսի 2026
Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի ինտեգրումը Եվրամիության հետ նշանակում է խզում ԵԱՏՄ-ից և Ռուսաստանից
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրոպական միության հետ ինտեգրումը կհանգեցնի Եվրասիական տնտեսական միությունից և Ռուսաստանից հեռացման՝ զգուշացնելով, որ դա կարող է տնտեսական դժվարություններ առաջացնել երկրի համար։
Քաղաքականություն3 հունիսի 2026
Հայ-ռուսական հարաբերություններում անցողիկ ճգնաժամ է․ Դավիթ Տոնոյան
Նա անդրադարձավ նաև բազմիցս քննարկման առարկա դարձած Սու 30-ներին՝ նշելով, որ վստահ է՝ պարկը պետք է շարունակել թարմացնել։
Քաղաքականություն3 հունիսի 2026
Հայաստանը դարձել է ազատության կղզի, շատ վրացիների համար նախանձելի երկիր. Սաակաշվիլի
«Դուք դարձել եք Ժողովրդավարության փարոս»։