Քաղաքականություն
5 սեպտեմբերի 2026 • 14:56
Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել «Կենտրոն» ՔԿՀ-ից՝ կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ
Ծառուկյանը նշել է, որ այլ սպասումներ չուներ, և ընդգծել է, որ ազատությունն իր համար առաջին հերթին ընտանիքի, ընկերների ու թիմակիցների հետ շփումն է, շինհրապարակներում աշխատելն ու երկրում նոր ծրագրեր կյանքի կոչելը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով դատարանի որոշմանը, որով նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։
Ծառուկյանը նշել է, որ այլ սպասումներ չուներ, և ընդգծել է, որ ազատությունն իր համար առաջին հերթին ընտանիքի, ընկերների ու թիմակիցների հետ շփումն է, շինհրապարակներում աշխատելն ու երկրում նոր ծրագրեր կյանքի կոչելը։ «Սողոմոն Իմաստունի մատանուն գրված էր․ «Սա էլ կանցնի»։ Իհարկե կանցնի»,- գրել է նա՝ հավելելով, որ անազատության մեջ գտնվելու օրերը կորսված չի համարում և շնորհակալություն է հայտնում իրեն աջակցող քաղաքական, հասարակական գործիչներին ու քաղաքացիներին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն5 սեպտեմբերի 2026
Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա
Ամերիկյան պատվիրակությանը դիմավորել է ՌԴ նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Քաղաքականություն5 սեպտեմբերի 2026
WSJ. ԱՄՆ-ն «չիպային դիվանագիտություն» է կիրառել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն արագացնելու համար
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի թիմի ծրագրերով նախատեսվել է խաղաղության գործընթացի շրջանակում խորացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները։
Քաղաքականություն5 սեպտեմբերի 2026
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շուրջ 16 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա «պրեմիում» և «ռեգուլար» տեսակի բենզին։