Գագիկ Ծառուկյանի ձիերի և փասիանների առգրավումը հետաձգվեց
Որոշումը դեռ հուլիսի 10-ին է կայացվել, սակայն տեխնիկական խնդիրներ էին առաջացել

Գագիկ Ծառուկյանի ձիերի և փասիանների առգրավումը հետաձգվեց, լրագրողների հետ զրույցում հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Վարդանյանը:
Որոշումը դեռ հուլիսի 10-ին է կայացվել, սակայն տեխնիկական խնդիրներ էին առաջացել։ «Այսօր պետք է առգրավեին, բայց մեզ համար անհասկանալի պայմաններում դեռևս դա չի արվում ու չգիտենք՝ ինչու։ Մենք այժմ բողոքարկում ենք դատավարական կարգով քննիչի կայացրած որոշումը, քանի որ դրանք համարվում են ընտանի կենդանիներ և որևէ քրեական վարույթի առարկա չեն կարող հանդիսանալ: Պետք է առգրավեին 11 ձի և 1 պոնի»,–նշել է փաստաբանը։
Ավելի վաղ Ծառուկյանի տնից 3 առյուծ և 1 վագր քնեցված վիճակում տեղափոխել էին Երևանի կենդանաբանական այգի, առյուծներից մեկն անկել էր։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։