Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ հատուկ վերանայման բողոքը մուտքագրվել է Վերաքննիչ դատարան
Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները

Փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնել է․ «Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։
Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, հիմնավոր կասկածի, ձերբակալման և կալանքի իրավաչափության, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները։ Պաշտպանության կողմը լիահույս է, որ վերաքննիչ դատարանը կտրամադրի գործի հանգամանքների լիարժեք, օբյեկտիվ և անաչառ գնահատական՝ ապահովելով արդար դատաքննության և անձի ազատության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն17 հուլիսի 2026
Ադրբեջանը ծրագրում է մոտ ժամանակներս վերսկսել ուղիղ ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ
Բաքուն սահմանափակումներ էր մտցրել AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանումից օրեր անց
Քաղաքականություն17 հուլիսի 2026
Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեցան որոշակի բարդ շրջան, բայց այդ շրջանն արդեն հաղթահարված է․Բայրամով
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բազայի հիման վրա կհիմնվի ռուս-ադրբեջանական համալսարան։ Այս մասին հայտարարեց Սերգեյ Լավրովը Բայրամովի հետ բանակցություններից հետո։
Քաղաքականություն17 հուլիսի 2026
Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Մեղադրանք էր առաջադրվել կաշառք պահանջելու, դատարանում արված հայտարարությունների հիման վրա՝ խուլիգանության ու սահմանադրական կարգը փոխելու կոչերի համար