Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին
Հիշեցնեմ նաև, որ այն ժամանակ, երբ դեռ «Արցախը Հայաստան էր, և վերջ» փուլն էր ու եզակի եվրոպացի պաշտոնյաներ էին այցելում Արցախ՝ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի ջանքերով մեծաթիվ Եվրոպական պատվիրակություններ էին բերվում Արցախ, այդ թվում շուրջ 30 Եվրախորհրդարանի պատգամավորներ։

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքել է այսօրվա բրիֆինգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի քանի ձևակերպումներին։
«Այսօրվա հայտարարությունների շեշտադրումները շատ նման էին 44-օրյա պատերազմից օրեր անց արվող հայտարարություններին, երբ երկրի ղեկավարը՝ գերագույն գլխավոր հրամատանատարը, պարտության մեջ մեղադրում էր տարբեր կամավորական ջոկատներին և անհատներին, ովքեր չունեին ո՛չ լծակներ, ո՛չ հնարավորություններ՝ որոշումներ կայացնելու։
Այսօր գրեթե նույնն էր․ մեղադրել այս պահին արտախորհրադարանական ուժի ղեկավարին արտաքին քաղաղաքական ինչ-որ խնդիրների կամ կնճռոտ հարցերի մեջ՝ իսկապես լուրջ չԷ։ Կարելի էր այսքանով ավարտել, բայց քանի որ խոսվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա նախագահի մասին՝ մի քանի կոնկրետ փաստ հիշեցնեմ։
Բելառուսի նախագահի հետ հարաբերությունների մասին․ անձնական հարաբերությունները այլ բան են, միջպետական հարաբերությունները՝ լրիվ այլ պատասխանատվության դաշտ։ Երբ հայ բլոգեր Բելլա Բաբախանյանին Ադրբեջանը պահանջում էր արտահանձնել Բաքու, Հայաստանի կառավարությունը ոչ մի քայլ չձեռնարկեց, և բացառապես Գագիկ Ծառուկյանի շնորհիվ Բելլան եկավ Հայաստան։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նաև շատ լավ հարաբերություններ ունի Եվրոպական քաղաքական ընտանիքի հետ և հանդիսանում է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի անդամ:
Հիշեցնեմ նաև, որ այն ժամանակ, երբ դեռ «Արցախը Հայաստան էր, և վերջ» փուլն էր ու եզակի եվրոպացի պաշտոնյաներ էին այցելում Արցախ՝ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի ջանքերով մեծաթիվ Եվրոպական պատվիրակություններ էին բերվում Արցախ, այդ թվում շուրջ 30 Եվրախորհրդարանի պատգամավորներ։ Այսօր էլ ԲՀԿ-ն շարունակում է աշխատել իր եվրոպական գործընկերների հետ։
ԲՀԿ-ն ունի նաև շատ լավ հարաբերություններ Ռուսաստանի առաջատար քաղաքական ուժերի հետ, այդ թվում իշխող՝ «Եդինայա Ռոսիայի» հետ։ Ու ասեմ նաև, որ պատրաստվում ենք առաջիկայում մեր ռուսաստանցի գործընկերների հետ քննարկել հայ արտադրողների, մեր գյուղմթերքների և այլ արտահանողների, մեր արտագնա աշխատանքի գնացողների, և այլ շրջանակների համար ստեղծված խնդիրերը կարգավորելու և լուծումներ գտնելու ուղղությամբ։ Խնդիրներ, որոնք հասկանալի է, որ ստեղծվել են ամենևին ոչ «Բարգավաճ Հայաստան»-ի չհաշվարկված քայլերի պատճառով»,- ասվում է Տոնոյանի պատասխանում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։