Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի շուրջ իրավական զարգացումները. դատախազության հայցն ու «Մուլտի Վելնես»-ի օտարումը
ՀՀ գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան:

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվան շուրջ իրավական գործընթացները միանգամից երկու ուղղությամբ են զարգանում։
ՀՀ գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան: Գերատեսչությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել՝
-
75 անշարժ գույք (որոնցից 57-ը՝ Երևանում) և ևս 10 գույքի շուկայական արժեքը,
-
42 տրանսպորտային միջոց,
-
Մասնակցություն 38 ընկերություններում (այդ թվում՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն», «Մուլտի Ավտոտրանս» և «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ներում),
-
Շուրջ 105.9 միլիարդ դրամ (որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը, կատարված ծախսերը, տրված փոխառությունները և այլն)։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաստատել է, որ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն ամբողջությամբ անցել է համայնքին, քանի որ այն կառուցված է եղել համայնքային անօտարելի հողի վրա և քաղաքաշինական խախտումներով:
-
Շենքը շարունակելու է գործել որպես մարզման կենտրոն, սակայն արդեն որպես համայնքային վճարովի մարզասրահ՝ հատուկ սոցիալական բաղադրիչներով, որպեսզի այնտեղ մարզվողների իրավունքները պաշտպանվեն։
-
Քաղաքապետը հերքել է կապը Ծառուկյանի շուրջ ընթացող այլ քրեական գործերի հետ՝ նշելով, որ այս գործընթացը սկսվել էր դեռևս մեկ տարի առաջ և տեղի էր ունենալու անկախ ամեն ինչից։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։