Գագիկ Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել
ՀԿԱԾ-ն տարածել է հաղորդագրություն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժինը կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառել պարտապան Գ․Ծ․-ին և նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձանց պատկանող գույքերի ու բաժնեմասերի նկատմամբ։
ՀԿԱԾ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գ․Ծ․-ին պատկանող շուրջ 29 անշարժ, 488շարժական գույքերի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքերի նկատմամբ։
Արգելանք է կիրառվել նաև Քննչական կոմիտեի կողմից Գ․Ծ․-ի առանձնատանը խուզարկության արդյունքում հայտնաբերված խոշոր չափի դրամական միջոցների և թանկարժեք զարդերի վրա։ Պարտապանին պարտավորվեցվել է նաև չկատարել որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։
Մեկ այլ կատարողական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող հարկադիր կատարողի գործողությունների արդյունքում պարտապան Գ․Ծ․-ին պատկանող Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի և շինությունների նկատմամբ արգելվել է կատարել սեփականատիրոջ փոփոխություն, ինչպես նաև նշված գույքի փաստացի վիճակը վատթարացնող ապօրինի որևէ գործողություն»
Կարդացեք նաև
Հայաստան7 հոկտեմբերի 2026
Ձերբակալել են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին
Այս մասին հայտնել են ՔԿ-ից:
Հայաստան7 հոկտեմբերի 2026
Հնդկական Pinaka Mk-II-ի արտադրությունը՝ Հայաստանում․ քննարկումներ են ընթանում
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II հրթիռների արտադրությունն ու հավաքումը տեղայնացնելու հնարավորությունը։
Հայաստան6 հոկտեմբերի 2026
Մեր երկրի քաղաքականությունից հեռու մնացեք, լեզուներդ էլ կարճ պահեք. դուք ընտրել եք Հայաստանից հեռու մնալ, դե հեռու մեզանից.Ալեն Սիմոնյան
«Եկեք ապրեք Հայաստանում, հարկեր վճարեք, ձեր երեխաները թող McDonald’s-ի փոխարեն գնան սահման կանգնեն, Արարատի նկարի փոխարեն իրականը տեսնեն»