Գուրգեն Սիմոնյանն ասել է, որ քվեարկել է հանուն կայուն ապագայի
«Նախկին երեք նախագահների և ներկայիս վարչապետի քաղաքական ուժերի և նրանց սպասարկող արբանյակ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը բացառվում է»:

29/46 ընտրատեղամասում կատարելով իր ընտրությունը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանն ասել է, որ քվեարկել է հանուն կայուն ապագայի, և որ իր կուսակցության՝ խորհրդարան անցնելու շանսերը գնահատում է 50 %-ից ավելի։
Հստակեցնող հարցին, թե խորհրդարան անցնելու դեպքում հնարավոր է կուսակցությունը համագործակցի այլ ուժերի հետ, Սիմոնյանն արձագանքել է. «Նախկին երեք նախագահների և ներկայիս վարչապետի քաղաքական ուժերի և նրանց սպասարկող արբանյակ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը բացառվում է: Եթե բախտներս բերի և խորհրդարանում մեզ հետ հայտնվի ևս մեկ մաքուր ուժ, ապա չենք բացառում»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։