Քաղաքականություն
5 հունիսի 2026 • 10:04
Հակակոռուպցիոն կոմիտեի նպատակն է գցել ընտրական մասնակցության շեմը. Մարուքյան
Ըստ նրա` Հակակոռուպցիոն կոմիտեի նպատակն է գցել ընտրական մասնակցության շեմը, իսկ դա հնարավոր է անել միայն ինչ–որ ուժի ընտրապայքարից հանելով, որ դեպրեսիա լինի, մարդիկ չգնան ընտրական տեղամաս, իսկ իշխանությունն էլ մոբիլիզացված իր ընտրազանգվածը բերի ու հաղթի։

Այսօր առավոտից ընդդիմադիրների լայնամասշտաբ ձերբակալություններն ու կալանավորումները երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած մի շարք հայտարարությունների հետևանք են։ ԱԺ շենքի մոտ նախընտրական քարոզարշավի ժամանակ այս հայտարարությունն արեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Չգիտեմ` նկատեցիք, թե չէ` Փաշինյանը, դիմելով ներկա գտնվող մի շարք ուժերի, ասում էր, որ բազմիցս քննարկել են, թե ինչպես պետք է մի շարք այլ քաղաքական ուժերի հանեն ընտրապայքարից։ Միաժամանակ Փաշինյանն ասում է, որ դա ինքը չի անի, այլ թող մյուս ուժերը գնան, դիմեն ԿԸՀ. եթե ինքը դա անի, կասեն` վախեցավ։ Լույսը բացվել է, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննարկվում է այդ պրոցեսը, ու չի բացառվում, որ կոմիտեն գործընթաց սկսի` երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ մեկին հանելու համար ընտրապայքարից։ Ինչի՞ համար են դա անելու. նրանք տեսնում են, որ նաև մեր շնորհիվ ընտրական մասնակցությունն աճել է ու շատ բարձր է»,– ասել է Մարուքյանը։
Ըստ նրա` Հակակոռուպցիոն կոմիտեի նպատակն է գցել ընտրական մասնակցության շեմը, իսկ դա հնարավոր է անել միայն ինչ–որ ուժի ընտրապայքարից հանելով, որ դեպրեսիա լինի, մարդիկ չգնան ընտրական տեղամաս, իսկ իշխանությունն էլ մոբիլիզացված իր ընտրազանգվածը բերի ու հաղթի։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։