Քաղաքականություն
28 օգոստոսի 2026 • 11:24
Հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մանրամասները․ փաստաբանը պնդում է, որ մեղադրանքն անհիմն է
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի համար պարզ չէ, թե կոնկրետ որ գործողությունների համար են իրեն մեղադրում․

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Դավիթ Կոստանդյանը Հանրային հեռուստատեսության եթերում պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքներով։
-
Դավիթ Կոստանդյանի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը դեռ ապրիլին ներգրավված է եղել որպես մեղադրյալ (ընտրված է եղել բացակայելու արգելք)։ Նոր տվյալների ի հայտ գալուց հետո մեղադրանքը փոփոխվել է, և կալանքի միջնորդություն է ներկայացվել։
-
Ըստ իրավապահների՝ պետական սեփականություն հանդիսացող արժեքավոր գույքերն (այդ թվում՝ Play City, Orange Fitness, «Պիացցա Գրանդե», Toyota և այլն) անցել են Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, ով նույնպես կալանավորված է։ Համապատասխան ընկերությունները կապարակնքվել են։
-
Կոստանդյանը հերքել է ընդդիմության պնդումները, թե գործընթացը սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նա նշել է, որ վարույթը քննվում է 2024թ․ հունվարից, իսկ 35-ից ավելի հասցեներում խուզարկությունների միջնորդությունները դատարան էին ներկայացվել դեռևս օգոստոսի 21-ին։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի համար պարզ չէ, թե կոնկրետ որ գործողությունների համար են իրեն մեղադրում․
«Մեղադրանքում որևէ կերպ նկարագրված չէ, թե իր պաշտոնավարման տարիներին կոնկրետ ի՞նչ է արել Ռոբերտ Քոչարյանը, իր ո՞ր քայլով է չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Պարզապես նկարագրված են այլ անձանց գործողություններ, բայց վերջում խմբային պատասխանատվությունը դրվել է Քոչարյանի վրա»,- նշել է Օրբելյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 օգոստոսի 2026
ՌԴ ԱԳՆ. Հայկական գյուղմթերքի նկատմամբ «պատժամիջոցների» մասին հայտարարությունները մանիպուլյացիա են
«Սրանք մանիպուլյացիաներ են, որոնք որևէ առնչություն չունեն իրականության հետ»,- ընդգծել է ռուս դիվանագետը։
Քաղաքականություն28 օգոստոսի 2026
ՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար
Նախարար Վիսոցկին ասել է, որ լոգիստիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները կարող են ազդել խանութներում ապրանքների տեսականու վրա։
Քաղաքականություն28 օգոստոսի 2026
Մոլդովայի ԱԳՆ շնորհակալություն է հայտնել Հայաստանին Մոլդովայի Անկախության օրվա առթիվ հղած շնորհավորանքների համար
Միևնույն ժամանակ Մոլդովայի ԱԳՆշնորհակալություն է հայտնել նաև Ադրբեջանին։