Համաձայն չեմ «ապահարզան» ձևակերպման հետ, մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք. Փաշինյանը՝ Պուտինին
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դրա անհրաժեշտությունը չկա, իսկ իրենք հարգանքով են վերաբերվում ԵԱՏՄ գործընկերներին:

Մինչ այն պահը, երբ ընտրություն կատարելու հնարավորություն չի լինի դե յուրե և դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնելու: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարությանը:
«Ես համաձայն չեմ «ապահարզան» ձևակերպման հետ, որովհետև ես ԱԺ-ում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերույթունները շփոթում ենք ամուսնության հետ: ՀՀ-ն միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ: Մենք ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ ենք, ինչպես՝ մյուսները, քանի մենք դեռ անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումներին»,- արձագանքեց Փաշինյանն՝ ընդգծելով, որ քան դեռ ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտություն չի առաջացել, չեն պատրաստվում այդ հարցը դնել հանրաքվեի:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դրա անհրաժեշտությունը չկա, իսկ իրենք հարգանքով են վերաբերվում ԵԱՏՄ գործընկերներին:
Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծեց, որ նպատակ չունեն վնասելու ՌԴ-ի շահերը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր՝ «պաշտոնական Երևանը պետք է որքան հնարավոր է՝ շուտ կողմնորոշվի՝ ԵՄ-ի՞ն է անդամակցում, թե՞ մնում է ԵԱՏՄ անդամ, այդ դեպքում է հնարավոր բարեկիրթ եղանակով «ամուսնալուծությունը»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը