Հանդիպել են Արայիկ Հարությունյանը և Վասիլիս Մարագոսը
Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։
Զրուցակիցները կարևորել են Հայաստան–ԵՄ համագործակցության հետևողական զարգացումն ու ընդգծել երկկողմ հագեցած օրակարգի հետևողական առաջմղման կարևորությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Արայիկ Հարությունյանը շեշտել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ ԵՄ–ի կողմից ցուցաբերվող օժանդակության փաստը՝ հավելելով, որ ռեֆորմների շարունակականության ապահովումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է։
Հաջորդիվ կողմերը քննարկել են մայիսին Երևանում կայանալիք ՀՀ–ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի օրակարգին, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը