Հանդիպել են Թուրքիայի և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը
Քննարկվել են տարածաշրջանին առնչվող մի շարք կարևոր հարցեր:
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ա. Չաղաթայ Քըլըչն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մ. Գրոնոյին։ Այս մասին տեղեկությունը ստանում ենք պաշտոնյայի X-ի էջից:
Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը, Հարավային Կովկասում կապակցվածության նախագծերը, տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանի հարցում ԵՄ մոտեցումները։
Երկուստեք շեշտվել է Հարավային Կովկասում մնայուն խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։