Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
14 մայիսի 2026 • 06:38

«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները քարոզարշավ կանցկացնեն Արարատի մարզում և Երևանում

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։

«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները քարոզարշավ կանցկացնեն Արարատի մարզում և Երևանում

«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները մայիսի 14-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում կլինեն Արարատի մարզի մի շարք բնակավայրերում և Երևանում, հայտնում է կուսակցությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։

Կուսակցության անդամները կայցելեն Արարատի մարզի  Զանգակատուն, Երասխ, Նորակերտ, Արմաշ և Սուրենավան բնակավայրեր, իսկ օրվա ավարտին քարոզարշավը կշարունակեն Երևանի Նորագավիթ թաղամասում՝ հանդիպումներ ունենալով տեղի բնակիչների հետ։

Հայաստանում մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։