«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքն ինքնուրույն տնօրինելու իրավունքի վերահաստատումը
«Հայաստանի երկաթուղին ազգային ռազմավարական սեփականություն է և պետք է կառավարվի բացառապես Հայաստանի ինքնիշխանության, տնտեսական զարգացման և անվտանգության առաջնահերթություններից ելնելով։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության՝ սեփական երկաթուղային ենթակառուցվածքը լիարժեք տնօրինելու անբեկանելի իրավունքի վերահաստատումը։
«Հայաստանի երկաթուղին ազգային ռազմավարական սեփականություն է և պետք է կառավարվի բացառապես Հայաստանի ինքնիշխանության, տնտեսական զարգացման և անվտանգության առաջնահերթություններից ելնելով։
Խոսքը պարզապես ենթակառուցվածքի կառավարման մասին չէ․ սա Հայաստանի ինքնիշխանության, ռազմավարական ինքնուրույնության և սեփական երկրի նկատմամբ լիակատար վերահսկողության սկզբունքային հարց է։ Հայաստանի կենսական նշանակության ենթակառուցվածքների ճակատագիրը չի կարող որոշվել որևէ օտար պետության կամ ընկերության քաղաքական շահերով կամ տնտեսական նպատակահարմարությամբ: Որևէ կոնցեսիոն համաձայնագիր չի կարող վերածվել Հայաստանի սեփականության և ինքնիշխան իրավունքների սահմանափակման գործիքի․ պետությունը պետք է անարգել տնօրինի իր գույքը և այն ծառայեցնի բացառապես Հայաստանի ազգային շահերին։
Տասնամյակներ շարունակ Հայաստանը ռազմավարական նշանակության ակտիվների նկատմամբ վերահսկողությունը զիջել է անհավասար, ոչ թափանցիկ և պետական շահի տեսանկյունից կասկածելի պայմաններով։ Այդ ծանր ժառանգությունը պետք է վերագնահատվի և շտկվի՝ վերականգնելով պետության լիարժեք վերահսկողությունն ու պատասխանատվությունը։
Անհրաժեշտ է իրականացնել երկաթուղային համակարգի իրավական, ֆինանսական և տեխնիկական համապարփակ աուդիտ, հրապարակայնորեն գնահատել ստանձնած պարտավորությունների կատարումը և, անհրաժեշտության դեպքում, վերանայել կամ դադարեցնել գործող պայմանագրերը՝ ներպետական և միջազգային իրավունքի բոլոր գործիքների կիրառմամբ։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմաններում Հայաստանը պետք է հանդես գա որպես սեփական տարածքի, սահմանների և ենթակառուցվածքների լիիրավ ու ինքնիշխան տնօրինող։ Հայաստանի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ և երկաթուղի պետք է գործի մեր պետության իրավազորության, օրենսդրության, սահմանային ու մաքսային վերահսկողության ներքո։
Հայաստանի սեփականությունը սակարկության առարկա չէ։ Հայաստանի երկաթուղին պետք է ծառայի Հայաստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին»,- ասված է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։