«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու հարցով
Այս քայլին կուսակցությունը դիմում է նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում կայացած նախընտրական բանավեճի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հորդորից հետո։ Բանավեճի ընթացքում Փաշինյանը, դիմելով քաղաքական մյուս ուժերի թեկնածուներին, հայտարարել էր, որ կառավարող ուժն ինքնուրույն չի դիմելու հանձնաժողով, որպեսզի դա չդիտարկվի որպես պարտության վախ։

«Հանրապետություն» կուսակցությունը պատրաստվում է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական գրանցումը չեղարկելու հարցով։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Արամ Սարգսյանի թիմակից, պատգամավորի թեկնածու Գրիգոր Առաքելյանը, որը նաև ներկայացնում է կուսակցությունը Սահմանադրական փոփոխությունների խորհրդում։
Այս քայլին կուսակցությունը դիմում է նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում կայացած նախընտրական բանավեճի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հորդորից հետո։ Բանավեճի ընթացքում Փաշինյանը, դիմելով քաղաքական մյուս ուժերի թեկնածուներին, հայտարարել էր, որ կառավարող ուժն ինքնուրույն չի դիմելու հանձնաժողով, որպեսզի դա չդիտարկվի որպես պարտության վախ։
«Դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ է: Պարոն Սիմոնյան, Պարոն Սարգսյան, ինչո՞ւ չեք դիմում, որ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկեն, որ Ռոբերտ Քոչարյանի գրանցումը չեղարկեն, որ ԲՀԿ-ի... Ես կոչ եմ անում հրատապության կարգով հենց վաղը առավոտ դիմել»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի այս հանրային կոչին առաջինն արձագանքել է «Հանրապետություն» կուսակցությունը՝ սկսելով իրավական գործընթաց ընդդիմադիր միավորման գրանցումն անվավեր ճանաչելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։