ՀԱՊԿ-ը հույս ունի, որ հայ-ադրբեջանական կարգավորումը կհանգեցնի կայուն խաղաղության Հարավային Կովկասում
ՀԱՊԿ-ը նշում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման հիմք

ՀԱՊԿ–ը շարունակում է ուշադրությամբ հետևել Կովկասյան տարածաշրջանում անվտանգային զարգացումներին՝ ակնկալելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կբերի կայուն և երկարատև խաղաղության։ Մոսկվայում կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովը, հայտնում է ТАСС գործակալությունը։
«Մենք չենք թուլացնում ուշադրությունը Կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության իրավիճակի նկատմամբ։ Այստեղ, ինչպես թվում է, շարունակվում են կայուն խաղաղության և կայունության որոնումները։ Մենք արձանագրում ենք հուսադրող միտումներ, որոնք ուղղված են երկու երկրների միջև միջպետական համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Հույս ունենք, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը հուսալի ճանապարհ է դեպի Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն», — հայտարարել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։