ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Բելառուսին օգնության հասնելու իրենց պատրաստակամության մասին
«Անհրաժեշտության դեպքում դաշնակիցները կձեռնարկեն իրենց կանոնադրական փաստաթղթերով նախատեսված բոլոր անհրաժեշտ կոլեկտիվ միջոցները»․ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Բելառուսին օգնության հասնելու իրենց պատրաստակամության մասին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Անհրաժեշտության դեպքում դաշնակիցները պատրաստ են օգնել Մինսկին բոլոր հնարավոր եղանակներով, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։
Նա հիշեցրել է, որ հունիսին այցելել է Բելառուսի սահմանի Լեհաստանի և Լիտվայի հետ հատվածներ և հանդիպել է Հանրապետության պետական սահմանային կոմիտեի նախագահի հետ։ Նրա գնահատմամբ իրավիճակը հանգիստ է
և Մինսկը հետևում է իր արևմտյան սահմաններում իրավիճակին։
«Անհրաժեշտության դեպքում դաշնակիցները կձեռնարկեն իրենց կանոնադրական փաստաթղթերով նախատեսված բոլոր անհրաժեշտ կոլեկտիվ միջոցները», - նշել է Մասադիկովը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն17 օգոստոսի 2026
ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան
Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կառույցը չի կատարել իր պարտավորությունները
Քաղաքականություն17 օգոստոսի 2026
ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենամեծ փաթեթը
ԵՄ-ն մեկ երրորդով կընդլայնի Ռուսաստանի դեմպատժամիջոցների ցանկը. Կալաս
Քաղաքականություն17 օգոստոսի 2026
Հանդիպել են Սուրեն Պապիկյանը և Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը
Քննարկվել են ռшզմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։