ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարն առաջարկում է Հայաստանին հեռացնել կազմակերպությունից
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կարծիքով՝ Հայաստանը պետք է դուրս գա կազմակերպությունից կամ հեռացվի՝ դրա աշխատանքներին չմասնակցելու պատճառով։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ Հայաստանը պետք է դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), իսկ եթե շարունակի մնալ կազմակերպության անդամ՝ առանց դրա աշխատանքներին մասնակցելու, ապա պետք է հեռացվի։ Այս մասին նա հայտարարել է ռուսական РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում։
Բորդյուժայի խոսքով՝ Հայաստանը, չնայած կազմակերպության աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու որոշմանը, շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ, ինչի հետևանքով կազմակերպության որոշումները պետք է ընդունվեն նաև Երևանի դիրքորոշումը հաշվի առնելով։
«Եթե նրանք կասեցնում են իրենց մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս կազմակերպությունից, ապա շարունակում են մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Իսկ եթե լիիրավ անդամ են, նշանակում է՝ բոլոր որոշումները, որոնք ՀԱՊԿ-ում ընդունվում են կոնսենսուսով, պետք է կայացվեն՝ հաշվի առնելով նաև նրանց դիրքորոշումը։ Մինչդեռ այդ դիրքորոշումն այսօր, ըստ էության, հակասում է ՀԱՊԿ-ի գործունեությանը»,- ասել է նա։
Նախկին գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը և կամ ամբողջությամբ դուրս գա կազմակերպությունից, կամ վերականգնի մասնակցությունը դրա աշխատանքներին։
«Ես նրանց կհեռացնեի։ Անդամավճարները չեն վճարում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե լուրջ մոտենանք հարցին, ապա նրանք պարզապես պետք է դուրս գան կազմակերպությունից, եթե իսկապես լուրջ գործընկերներ են։ Բայց քանի որ երկակի դիրքորոշում ունեն՝ չենք հեռանում, բայց չենք աշխատում, չենք մասնակցում և չենք ցանկանում մասնակցել, նրանց պետք է հեռացնել»,- հայտարարել է Բորդյուժան։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող է քննարկվել Հայաստանը կազմակերպությունից հեռացնելու հարցը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը խախտում է ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածները։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։