Երեքշաբթի, հունիսի 30
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Մշակույթ
16 ապրիլի 2026 • 07:25

Հայ կինոյի օրը կանցկացվի «Անահիտ» մրցանակաբաշխությունը

Սահմանված է նաև հատուկ մրցանակ, որը շնորհվում է ազգային կինոարտադրության զարգացման գործում նշանակալի ավանդի համար։

Հայ կինոյի օրը կանցկացվի «Անահիտ» մրցանակաբաշխությունը

ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայկական ազգային կինոակադեմիան անցկացնում է «Անահիտ» մրցանակաբաշխությունը: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ Հայ կինոյի օրը, «Դվին մյուզիքլ հոլ»-ում: Միջոցառումն իրականցում է  «Լուսաբաց» մշակութային ՀԿ-ն:

 

Ազգային կինոակադեմիայի նախաձեռնած «Անահիտ» մրցանակաբաշխությունը հայ կինոարվեստի առաջընթացին և հանրահռչակմանն ուղղված հիմնական միջոցառումներից է։ Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հայրենական կինոարտադրության զարգացմանը և հայկական կինոյում նոր անունների բացահայտմանն ու  առաջմղմանը, ինչպես նաև խթանել պրոֆեսիոնալ հետաքրքրությունը կինոյի ոլորտի մասնագիտությունների նկատմամբ։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ։

 

Այս տարի ընտրությունը կատարվել է 2024-2025 թվականներին արտադրված ֆիլմերից, որի արդյուքնում «Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում։

 

Քվեարկությամբ համառոտ ցուցակում (short-list) ընդգրկված ֆիլմերն են․

1․ Լավագույն կարճամետրաժ ֆիլմ

«Մատանի»-ռեժիսոր՝ Ալեքսանդր Աթանեսյան/պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան

«Մենակ երկուսով»-ռեժիսոր՝ Արթուր Սահակյան/պրոդյուսեր՝ Արամայիս Հայրապետյան

«Յանա»-ռեժիսոր՝ Մարտին Մաթևոսյան/ պրոդյուսերներ՝ Անի Որսկանյան, Մարտին Մաթևոսյան

 

  1. Լավագույն վավերագրական ֆիլմ

«Բնակիչները»-ռեժիսոր՝  Մերի Աղախանյան/պրոդյուսերներ՝ Մերի Աղախանյան, Ան-Կատրին Վիթ, Լինդա Մաթերն, Սերջիո Ջիզզարդի

«Իմ հայկական Ուրվականները»-ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան/պրոդյուսերներ՝ Թամարա Ստեփանյան, Սելին Լուազո, Ալիս Բալդո

«Վերապրել Շեքսպիրին»-ռեժիսորներ՝ Իննա Սահակյան, Ռուբեն Ղազարյան/պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Մարիամ Դավթյան, Իննա Սահակյան

 

3․ Լավագույն  մոնտաժ

Օլիվյե Ֆերարի-«Արտոյի երկիրը»

Յաննիկ Լերոյ, Մերի Աղախանյան-«Բնակիչները»

Արթուր Սահակյան-«Վերապրել Շեքսպիրին»

 

4․  Լավագույն հնչյունային ձևավորում

Ժան Մարկ Շիկ-«Արտոյի երկիրը»

Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան, Հարութ Քոթանջյան-«Բախտի տերը»

Տիգրան Կուզիկյան-«Մեդալի հակառակ կողմը»

 

  1. Լավագույն նկարչական ձևավորում

Արթուր Սարյան- «Արտոյի երկիրը»  

Արմեն Ղազարյան-«Մեդալի հակառակ կողմը»

Արմեն Ղազարյան-      «Վազգեն. Վերջին Սպարապետը»  

 

  1. Լավագույն երաժշտություն

Մարկ Ռիբո-«Արտոյի երկիրը»

Անդրանիկ Բերբերյան-«Մեդալի հակառակ կողմը»

Արմեն Մարտիրոսյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»

 

  1. Լավագույն օպերատորական աշխատանք

Կլեր Մաթոն-«Արտոյի երկիրը»

Ալբերտ Սարգսյան, Մերի Աղախանյան-«Բնակիչները»

Սուրեն Թադևոսյան-«Մեդալի հակառակ կողմը» 

 

  1. Լավագույն սցենար

Թամարա Ստեփանյան, Ժան-Կրիստոֆ Ֆերարի, Ժան Բրեշանդ, Ռոմի Կոկիա դի Ֆերո, Ջիհանե Չուաիբ -«Արտոյի երկիրը»                           

Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»

 

  1. Կնոջ լավագույն դերակատարում

Կամիլ Կոտեն-«Արտոյի երկիրը»                                                       

Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը»                               

Մարջան Ավետիսյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»   

 

  1. Տղամարդու լավագույն դերակատարում

Շանթ Հովհաննիսյան-«Արտոյի երկիրը»                                     

Արտաշես Ալեքսանյան-«Մեդալի հակառակ կողմը»                             

Խորեն Լևոնյան-«Վազգեն. Վերջին Սպարապետը»   

            

11․  Լավագույն ռեժիսորական աշխատանք

Թամարա Ստեփանյան-«Արտոյի երկիրը»                  

Արշո Հարությունյան-«Թանկարժեք տղաները»      

Աննա Մաքսիմ-«Մեդալի հակառակ կողմը» 

 

12․ Լավագույն խաղարկային ֆիլմ

«Արտոյի երկիրը»

«Մեդալի հակառակ կողմը»

«Վազգեն. Վերջին Սպարապետը»

 

Սահմանված է նաև հատուկ մրցանակ, որը շնորհվում է ազգային կինոարտադրության զարգացման գործում նշանակալի ավանդի համար։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև