Քաղաքականություն
3 հունիսի 2026 • 13:29
Հայ-ռուսական հարաբերություններում անցողիկ ճգնաժամ է․ Դավիթ Տոնոյան
Նա անդրադարձավ նաև բազմիցս քննարկման առարկա դարձած Սու 30-ներին՝ նշելով, որ վստահ է՝ պարկը պետք է շարունակել թարմացնել։

Հայ-ռուսական հարաբերություններում անցողիկ ճգնաժամ է։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ, պատասխանելով ԶԼՄ-ների հարցին, այս հայտարարությունն արեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ես չեմ տեսնում, որ Հայաստանի անվտանգային համակարգը վերանայվում է։ Ես տեսնում եմ, որ համատեղ զորավարժությունների քանակն է նվազել, ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը սառեցված է, դա տեսնում եմ, բայց դա վերաբերում է զինված ուժերի մարտունակությանը, իսկ անվտանգային համակարգի փոփոխում ես չեմ տեսնում»,- ասել է Տոնոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանի անվտանգային կուրսի փոփոխությունը կարող է սպառնալիքներ ստեղծել մեր երկրի համար։
Ինչ վերաբերում է այսօր զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող սպառազինություններին, Տոնոյանը նշեց՝ շատ բաներ կան, որ կշարունակեր ձեռք բերել, շատ բաներ կան, որ ընդհանրապես ձեռք չէր բերի։
Նա անդրադարձավ նաև բազմիցս քննարկման առարկա դարձած Սու 30-ներին՝ նշելով, որ վստահ է՝ պարկը պետք է շարունակել թարմացնել։
«Կրկին պնդում եմ, որ զինված ուժերում ամենակարող, լավագույն միջոցն են»,- ընդգծել է Տոնոյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։