Հայ-թուրքական սահմանի բացումը միայն դրական արդյունքներ կբերի Հայաստանին. Նիկոլ Փաշինյան
Անդրադառնալով ներքաղաքական դաշտում հնչող մտահոգություններին՝ Նիկոլ Փաշինյանը քննադատել է ընդդիմադիր որոշ ուժերի դիրքորոշումը․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացմանն ու այդ գործընթացի շուրջ շրջանառվող լուրերին։
«Armpulse»-ի լրագրողի հարցին, թե որ փուլում է գտնվում գործընթացը և արդյո՞ք սպասվում է սահմանի բացում սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով թուրքական մամուլի ակտիվ հրապարակումները, վարչապետը պատասխանել է․
«Այս պահին ուղիղ տեղեկատվություն չունեմ ժամկետների վերաբերյալ, բայց եթե պարզվի, որ նման զարգացում կա, ես միայն կուրախանամ։ Մենք միշտ էլ ձգտել ենք սահմանների բացմանը»։
Անդրադառնալով ներքաղաքական դաշտում հնչող մտահոգություններին՝ Նիկոլ Փաշինյանը քննադատել է ընդդիմադիր որոշ ուժերի դիրքորոշումը․
«Որոշ շրջանակներ փորձում են վախի մթնոլորտ տարածել, թե սահմանի բացումը վտանգավոր է։ Սակայն անտրամաբանական է պնդել, թե փակ սահմանը լավ է։ Տարիներ շարունակ մենք միջազգային բոլոր ատյաններում բարձրաձայնել և բողոքել ենք, որ Հայաստանի սահմանները փակ են։ Մեր նպատակն է հասնել դրանց բացմանը, և ես կողջունեմ այդ քայլը։ Դա տրամաբանական է և Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կունենա»,- ընդգծել է Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու հաղորդակցության ուղիների վերագործարկումը բխում է երկրի տնտեսական և ռազմավարական շահերից։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։