Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստան-Ադրբեջան գործընթացում, օրինակ, ադրբեջանական կողմն ավելի շուտ հանեց սահմանափակումները

Ես կարծում եմ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը, հայտարարել է ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։
«Հայաստան-Ադրբեջան գործընթացում, օրինակ, ադրբեջանական կողմն ավելի շուտ հանեց սահմանափակումները Հայաստանից երկաթուղային տրանզիտի, քան՝ Թուրքիան։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հիմա ուղիղ առևտուր կա, նկատի ունեմ՝ նավթամթերքի։ Ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի թուրքական կողմից լինի ավելի ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, դա վաղուց հասունացած է։ Ես չգիտեմ պատճառը, թե ինչու հենց վաղը Հայաստանն ու Թուրքիան չպետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ, և ինչու հենց վաղը սահմանը չպետք է բացված լինի»,-ասել է Ռուբինյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն2 օգոստոսի 2026
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Փորձ, պրոֆեսիոնալիզմ, նա լավագույն մասնագետներից է
Քաղաքականություն2 օգոստոսի 2026
Վենդետա լինելու է․ Ռուբեն Ռուբինյանը՝ Աղվան Վարդանյանին
Հայտարարել եմ և հիմա էլ եմ հայտարարում՝ վենդետա լինելու է իրավական իմաստով
Քաղաքականություն2 օգոստոսի 2026
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները կայցելեն Մայր Աթոռ՝ Կաթողիկոսի օրհնությունը ստանալու․ Աննա Գրիգորյան
9-րդ գումարման Ազգային ժողովն իր առաջին նիստը սկսեց առանց Վեհափառի օրհնության