Հայաստան» դաշինքը մայիսի 19-ին քարոզարշավ կանցկացնի Շիրակի մարզում
Դաշինքի ներկայացուցիչները կայցելեն Ախուրյան, Աշոցք, Ամասիա և Գյումրի:

«Հայաստան» դաշինքը մայիսի 19-ին քարոզարշավ կանցկացնի Շիրակի մարզում։
Դաշինքի ներկայացուցիչները՝ նախընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կլինեն Ախուրյանում, Աշոցքում, Ամասիայում և Գյումրիում։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Դաշինքը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, որում կարևորվում են բանակի և անվտանգության համակարգի ուժեղացումը, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների պահպանումը, փոքր և միջին բիզնեսի աջակցությունը, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը, էլեկտրաէներգիայի ցերեկային սակագնի իջեցումը և այլն: Նախընտրական ծրագրում ներառված են նաև այլ ոլորտներ և դրանք ևս առաջնահերթությունների մեջ են:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։