Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ և ստորագրվել փաստաթղթեր
Հայաստանը վաղուց ընդլայնված եվրոպական ընտանիքի արժեքավոր անդամ է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ և ստորագրվել փաստաթղթեր:
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Հայաստանի և Եվրամիության համագործակցության գերակա 4 ուղղությունները: Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես»- ից:
«Հայաստանը վաղուց ընդլայնված եվրոպական ընտանիքի արժեքավոր անդամ է։ Խաղաղ, թավշյա հեղափոխությունը 2018 թվականին ի ցույց դրեց ձեր երկրի հանձնառությունը եվրոպական արժեհամակարգին՝ ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը և հիմնարար արժեքներին։
Ցանկանում եմ վերահաստատել մեր ամուր աջակցությունը Հայաստանին։ Սա լավ հնարավորություն է ընձեռում խորացնել մեր կապերը և մեր եզակի գործընկերությունը բարձրացնել նոր մակարդակի, և մենք այդպես էլ կանենք»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Վիզաների ազատականացում, անվտանգություն, տնտեսական զարգացում, փոխկապակցվածություն. սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնց շուրջ Եվրամիությունը պատրաստ է զարգացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ, և որոնց էլ անդրադարձել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը