Հայաստանը չի խախտում ԵԱՏՄ պարտավորությունները, սակայն ԵՄ-ի հետ մերձեցումը հարցեր է առաջացնում․ Օվերչուկ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է կատարել ԵԱՏՄ-ի շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունները, սակայն Մոսկվայում հարցեր և մտահոգություններ կան երկրի՝ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումների վերաբերյալ։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտմանը և դրա հնարավոր հետևանքներին ԵԱՏՄ-ի համար, այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում որևէ մեկը չի ցանկանում Հայաստանի նկատմամբ հատուկ միջոցներ կիրառել, քանի որ Հայաստանը շարունակում է մնալ միության լիիրավ անդամ և բարեխղճորեն կատարում է իր ստանձնած պարտավորությունները։
«Մենք մշտապես ուսումնասիրում ենք Հայաստանի օրենսդրական դաշտը՝ ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորություններից հնարավոր շեղումներ հայտնաբերելու նպատակով, և նման շեղումներ չենք արձանագրել»,- նշել է Օվերչուկը։
Նա ընդգծել է, որ Հայաստանում հնչող եվրոպական չափանիշներին անցնելու հայտարարություններն ինքնին խնդիր չեն, քանի որ, նրա գնահատմամբ, «ոչ բոլոր եվրոպական չափանիշներն են վատ, դրանցից շատերը լավն են»։
Միևնույն ժամանակ, ռուս պաշտոնյան մտահոգություն է հայտնել Եվրամիության ներկայիս քաղաքականության վերաբերյալ՝ պնդելով, որ այն այլևս միայն տնտեսական ինտեգրացիոն միավորում չէ։
«Եվրամիությունն այսօր, ըստ էության, վերափոխվել է ռազմաքաղաքական միության, որը թշնամական վերաբերմունք է ցուցաբերում մեր երկրի նկատմամբ։ Այստեղ են առաջանում մեր հարցերը․ ո՞ւր է գնում Հայաստանը, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ ճանապարհը, և ինչո՞ւ մենք պետք է աջակցենք այդ շարժմանը»,- ասել է Օվերչուկը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։