Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
27 մայիսի 2026 • 08:09

Հայաստանը չի ստացել ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի հնարավոր չեղարկման վերաբերյալ նամակ

«Կոմերսանտ»-ի պնդումները հերքվել են․ ՀՀ նախարարությունը նամակ չի ստացել

Հայաստանը չի ստացել ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի հնարավոր չեղարկման վերաբերյալ նամակ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրել էր, թե Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստանին գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների վերաբերյալ համաձայնագիրը՝ կապված ԵՄ անդամակցության գործընթացի հետ։

Հրապարակման համաձայն՝ նման բովանդակությամբ նամակ իբր մայիսի 25-ին ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

Ըստ  «Արմենպրես»-ի նախարարությունից հայտնել են, որ որևէ նման նամակ կամ գրություն չեն ստացել։

Հիշեցնենք՝ 2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին էներգակիրներ և չմշակված ադամանդներ է մատակարարում արտոնյալ պայմաններով։ «Կոմերսանտ»-ի պնդմամբ՝ համաձայնագրի հնարավոր դադարեցման դեպքում Հայաստանը կարող է պարտավորվել փոխհատուցում վճարել կամ չվճարված գումարները դիտվել որպես պետական պարտք։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։