Չորեքշաբթի, հուլիսի 29
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
5 հունիսի 2026 • 11:19

Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին.Պեսկով

Պեսկովը նաև նշել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վրա կենտրոնանալն ավելի նշանակալի և շահավետ ուղի է Երևանի համար:

Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին.Պեսկով


Հայաստանը դե ֆակտո երկար ժամանակ չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) աշխատանքներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկությունը տրամադրում է   «КОМЕРСАНТ»-ը:

Պեսկովը նաև նշել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վրա կենտրոնանալն ավելի նշանակալի և շահավետ ուղի է Երևանի համար: Նա հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը՝ նշելով, որ այն, ինչ օգտակար է հայերի համար, լավ է Մոսկվայի համար: Մեկ օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական բանավեճերի ժամանակ հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Երևանը կարող է որոշում կայացնել դուրս գալու ՀԱՊԿ-ից։

Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականի փետրվարին: Այս որոշման պատճառն այն էր, որ իր դաշնակիցները, այդ թվում՝ Ռուսաստանը և Բելառուսը, չէին կատարում իրենց պարտավորությունները և հրաժարվում էին ճանաչել իրենց պատասխանատվության ոլորտը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ն անվանել է սպառնալիք հանրապետության անվտանգությանը:

 2026 թվականի ապրիլին նա հայտարարել է, որ իշխանությունները քայլեր չեն ձեռնարկի կազմակերպության շրջանակներում աշխատանքին վերադառնալու համար: Հունիսի 3-ին Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև