Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի. Օվերչուկ
Նա կարծում է՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի՝ «շատ լավ» հասկանալով ինչպես արտոնությունների շրջանակը, այնպես էլ միության երկրների հետ առևտրի ծավալը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին ասել է, որ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է որոշակի տնտեսական ռիսկեր առաջացնել Եվրասիական տնտեսական միության երկրների համար, և այդ ռիսկերը պետք է գնահատվեն, հայտնում է РБК-ն:
«ԵՄ-ին անդամակցությունը և Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի են։ Սկզբունքորեն, նրանք (ՀՀ-ն) նույնպես հասկանում են դա։ Որքան մենք գիտենք և լսում ենք, ներկայումս այնտեղ բավականին ակտիվ աշխատանք է տարվում եվրոպական չափորոշիչներին ու եվրոպական տեխնիկական կանոնակարգերին անցնելու ուղղությամբ։ ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարող են առաջանալ որոշակի տնտեսական ռիսկեր, և այդ ռիսկերը նույնպես պետք է գնահատվեն։ Ակնհայտ է, որ հարցի վերաբերյալ քննարկումներ կլինեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, եթե պետությունների ղեկավարները ցանկանան քննարկել այդ թեման»,- ասել է Օվերչուկը։
Նա կարծում է՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի՝ «շատ լավ» հասկանալով ինչպես արտոնությունների շրջանակը, այնպես էլ միության երկրների հետ առևտրի ծավալը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։