Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. Կոշտա
Նա հույս է հայտնել, գագաթնաժողովի արդյունքները հիմք ընդունելով, կարող են զարգացնել ռազմավարական գործընկերությունը, համատեղ ապագան խաղաղության մեջ՝ հանուն հայ ժողովրդի և Եվրոպայի բարեկեցության:

ԵՄ գործընկերության առաքելությունը հաստատվեց անցյալ ապրիլ ամսվա ընթացքում, և այն նպատակ է հետապնդում ամրացնելու Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը, և սա շոշափելի առհավատչյա է մեր համատեղ հանձնառությանը՝ դեմն առնելու համատեղ մարտահրավերներին: ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտան:
«Մեզ համար կարևոր է պաշտպանել հայ ժողովրդի ազատությունը՝ ընտրելու իր իսկ ճակատագիրը: Դուք կարող եք ապավինել մեզ՝ միասին անցնելու այս ուղին և միասին ոտնակոխ անելու մեր ընդհանուր ճակատագրի ուղին:
Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի և նաև փոխկապակցում է ԵՄ-ն Հարավային Կովկասի միջոցով դեպի Կասպյան ծով ու Կենտրոնական Ասիա. սա է մեր տարածաշրջանների պատմությունը, և սա է նաև մեր տարածաշրջանների ապագան»,- նշել է նա:
Նա հույս է հայտնել, գագաթնաժողովի արդյունքները հիմք ընդունելով, կարող են զարգացնել ռազմավարական գործընկերությունը, համատեղ ապագան խաղաղության մեջ՝ հանուն հայ ժողովրդի և Եվրոպայի բարեկեցության:
Կարդացեք նաև
Քաղաքականություն30 հունիսի 2026
Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան
Քաղաքականություն30 հունիսի 2026
Սամվել Կարապետյանը պատասխանելով իշխանափոխության ժամկետների մասին հարցին ասել է, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն
«Մենք ի վիճակի ենք մեր որոշումները կայացնելու»։
Քաղաքականություն29 հունիսի 2026
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվեցին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ
Լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը