Հայաստանը կարող է կորցնել ելակի արտահանման հիմնական շուկան՝ Ռուսաստանի սահմանափակումներից հետո. ՌԻԱ Նովոստի
Հայաստանի ելակի արտահանման հիմնական մասը ուղղվում է Ռուսաստան, և այդ շուկայի հնարավոր կորուստը կարող է զգալի ազդեցություն ունենալ արտահանման եկամուտների վրա։ Վերջին տվյալներով՝ արտահանման շուրջ 97%-ը բաժին է ընկնում ՌԴ-ին, իսկ սահմանափակումները կարող են խաթարել մատակարարումները։

Հայաստանը կարող է կորցնել ելակի արտահանման գրեթե բոլոր եկամուտները, եթե կորցնի Ռուսաստանի շուկան, վկայում են UN Comtrade հարթակի տվյալները, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» -ն:
Անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանը արտահանել է հատապտուղներ՝ 12,51 միլիոն դոլարի չափով։ Դրանից 12,14 միլիոն դոլարը բաժին է ընկել Ռուսաստանին։
Գործակալության հաշվարկներով՝ ամբողջ 2025 թվականի ընթացքում Երևանը Մոսկվային մատակարարել է մոտ 13,25 միլիոն դոլարի ելակ՝ ինչը կազմում է ընդհանուր 13,65 միլիոն դոլար արտահանման 97 տոկոսը։
Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներմուծումը։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ որոշումը կապված է մատակարարումների ժամանակ արձանագրված խախտումների հաճախացման հետ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։