Հայաստանը պաշտպանություն է փնտրում «սպառնալիքի աղբյուրից»․ Սերգեյ Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ-ի նիստում հայտարարել է, որ Հայաստանը, իր գնահատմամբ, փորձում է պաշտպանություն գտնել «սպառնալիքի աղբյուրից»։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են աջակցություն գտնել «սպառնալիքի աղբյուրից» և դրա համար իրենք են պատասխանատվություն կրելու, այս մասին հայտնում է ռուսական ՌԲԿ–ն։
Նա այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ–ի Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։
«Ընդհանուր առմամբ խնդիրները շատ են, և դրանք ավելի արդյունավետ է լուծել միասին։ Ցավալի է, որ մեր հայ գործընկերները կազմակերպությունում դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում անմիջական սպառնալիքի աղբյուրից», — ասել է Շոյգուն։
Նա հավելել է, որ Հայաստանի ղեկավարության ընտրած ուղին իրենց սեփական որոշումն է։
«Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և իրենց պատասխանատվությունն է սեփական երկրի ու ժողովրդի ապագայի համար», — ընդգծել է Շոյգուն։
Շոյգուն չի հստակեցրել, թե որ երկրներին է նկատի ունեցել՝ խոսելով «սպառնալիքի աղբյուրի» մասին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։