Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ–ում հետագա մասնակցությամբ
Որոշ խնդիրներ կան, և ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք ու կլուծենք դրանք

Եկատերինբուրգում ընթացող «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ և ԵԱՏՄ–ում հետագա մասնակցությամբ, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Որոշ խնդիրներ կան, և ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք ու կլուծենք դրանք։ Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո, մենք մտադիր ենք շարունակել ՌԴ–ի հետ մեր հարաբերությունները և շահագրգռված ենք ԵԱՏՄ–ում մասնակցությամբ»․–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը նաև ակնկալում է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում նախատեսված մեխանիզմները կշարունակեն գործել բնականոն ռեժիմով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։