«Հայաստանի ձգտումները՝ անդամակցել ԵՄ-ին՝ մնալով ԵԱՏՄ-ում, «այլևս նույնիսկ երկու աթոռի վրա նստելու փորձ չեն»․Զախարովա
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիյա Զախարովան Հայաստանին անվանել է ուղևոր, որը ցանկանում է հասնել «A կետից G կետ»։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիյա Զախարովան Հայաստանի իշխանությունների համեմատել է այն ուղևորի հետ,
որը ցանկանում է հասնել«A կետից G կետ»։ Այս մասին գրել է«Ռիա Նովոստի»-ն։
Զախարովան նշել է , որ Հայաստանի ձգտումները՝ անդամակցել ԵՄ-ին՝ մնալով ԵԱՏՄ-ում, «այլևս նույնիսկ երկու աթոռի վրա նստելու փորձ չեն»։ Նաև հավելել է, որ , եթե Հայաստանը ցանկանում է փոխել իր ընտրությունը, կա դա անելու քաղաքակիրթ միջոց։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հեգնանքով համեմատել է Հայաստանի իշխանություններին, որոնք ձգտում են անդամակցել Եվրամիությանը՝ միաժամանակ մնալով ԵՏՄ անդամ, ուղևորի հետ, որը ցանկանում է A կետից հասնել G կետ:
«Պատկերացրեք օդանավակայան, սպասասրահ, կանգառ, չվերթ: Մի քանի ուղևորներ, որոնք անցել են բոլոր տեսակի անվտանգության ստուգումներ, սահմանային հսկողություն և այլն: Նրանցից յուրաքանչյուրը, բառացիորեն յուրաքանչյուրը, բարեխիղճ է՝ ունենալով որոշակի նպատակներ և խնդիրներ: Եվ հետո, երբ հայտարարվում է ինքնաթիռ նստելու մասին, հանկարծ ուղևորներից մեկը, որը ենթադրաբար ամրագրված էր այս չվերթի համար, ասում է. «Գիտեք, ես չեմ գնալու B կետ, ես գնալու եմ G կետ», - ասել է Զախարովան Sputnik Radio-ի եթերում:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։