Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցություն է հայտնել Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը
Հանձնաժողովը կարևորել է հաղորդակցությունների բացումը, տնտեսական համագործակցությունը և տարածաշրջանային կապակցվածությանն ուղղված նախաձեռնությունները:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցություն է հայտնել Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:
Ինչպես տեղեկացնում է« Արմենպրեսս»-ը՝ հանձնաժողովը դրական է գնահատել այն, որ երկու երկրների խաղաղության համաձայնագիրը հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և քաղաքական անկախության սկզբունքների, ինչպես նաև ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից և ցանկացած տարածքային պահանջից հրաժարվելու վրա։
Հանձնաժողովը կարևորել է հաղորդակցությունների բացումը, տնտեսական համագործակցությունը և տարածաշրջանային կապակցվածությանն ուղղված նախաձեռնությունները:
Հանձնաժողովը հայտնել է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և վերահաստատել է իր հանձնառությունը՝ խթանելու խաղաղությունը, երկխոսությունը և միջազգային համագործակցությունը՝ որպես պետությունների միջև համակեցության հիմնարար սկզբունքներ։
Խրախուսվել է նաև կողմերին ավարտին հասցնել Համաձայնագրի ստորագրումը և բարեխղճորեն իրականացնել այն։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։