Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրված մշակութային համաձայնագրերին, դրանց արդյունքներին և հետագա զարգացման հեռանկարներին։

Փարիզում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հանդիպումը։ Աշխատանքային այցի շրջանակում կողմերը քննարկել են երկկողմ մշակութային կապերի խորացումը և առաջիկա խոշոր նախագծերը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մշակույթը հայ-ֆրանսիական հարաբերությունների առանցքային ուղղություններից է։ Որպես հաջողված փոխգործակցության օրինակ՝ նախարարն առանձնացրել է Հայաստանի պատմության թանգարանի և Փարիզի Լուվրի թանգարանի համատեղ կազմակերպած ցուցադրությունը։
Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրված մշակութային համաձայնագրերին, դրանց արդյունքներին և հետագա զարգացման հեռանկարներին։
Զրուցակիցները հատուկ ուշադրություն են դարձրել Ֆրանկոֆոնիայի շրջանակում գործակցությանը: Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս այս հարթակին և ներկայացրել է առաջիկա ծրագրերը.
-
2027 թ. հուլիս – Երևանում կհյուրընկալվի Ֆրանկոֆոնիայի մշակույթի նախարարների համաժողովը:
-
Համաժողովից հետո – Մեկնարկելու են Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային միջազգային խաղերը:
Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարը բարձր է գնահատել համատեղ նախաձեռնությունների ընթացքն ու արդյունքները: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը հետևյալ ոլորտներում.
Թանգարանային գործ և մշակութային փոխանակումներ,
Մշակութային ժառանգության պահպանություն,
Ժամանակակից արվեստ։
Կատրին Պեգարը կարևորել է Հայաստանի ակտիվ ներդրումը ֆրանկոֆոն շարժման մեջ և վստահություն հայտնել, որ Երևանում սպասվող միջոցառումները կանցկացվեն բարձր մակարդակով։
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։